քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը քպ խմբակցությանը։
Պահանջում է Աղազարյանի հետ կապված ձևավորել հանձնաժողով, ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի՝ ընդհանրապես դուրս կգա խմբակցությունից։
Պիտի ընդունել, որ գործընկերոջ նկատմամբ այս այլանդակության համատեքստում Ասլանյանը դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Եթե այս փաստին գումարենք մեկ այլ քպ-ականի՝ Վլադիմիր Վարդանյանի բավական սթափ ու չափավոր գնահատականներն ու ակնարկները՝ պարզ է դառնում, որ քպ-ում մարդիկ սկսում են շատ կարևոր ճշմարտություններ հասկանալ։
Օրինակ՝ այն, որ մենք իրենց թշնամին չենք, իսկ բուն թշնամին թշնամություն մտցնողն է - կուզեք՝ «նեռ» ասեք, չեք ուզի՝ ինչ ուզում եք ասեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid02qJAfxC2u251q4DbsdfJyfTVU52LZUF1jkjBRiSirwbJxMEDeJzB4o6skr5xZD4Erl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել