Lragir.am-ը գրում է.

Հույն ուղղափառ եկեղեցու դամասկոսյան պատրիարքությունը շտապ օգնություն է խնդրել մի քանի տանսյակ միանձնուհիների եւ անտուն երեխաների համար, ովքեր արգելափակված են Սիրիայի Մալուլա քաղաքի կանանց վանքում, գրում է Ֆրանս Պրեսը:

Պատրիարքության ղեկավարությունը խնդրել է մարդասիրական եւ հասարակական կազմակերպություններին վանք հասցնել սնունդ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր: Վանքում խափանվել է ջուր մատակարարող պոմպը, իսկ շինությունը մշտապես կրակի տակ է, քանի որ կառավարական զորքերի եւ ապստամբերի դիմակայության գծի վրա է գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել