Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ում:

Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող Եվրոպայի կայծակնային առաջնությունում 13 հնարավորից հավաքելով 8 միավոր, Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 61-րդ տեղը:

Ավելի վաղ կայացած արագ շախմատի 11 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքել էր 8,5 միավոր և կիսել 4-11-րդ տեղերը:

Լրացուցիչ միավորներով Սարգսյանը զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: 9,5 միավորով առաջին տեղում էր սլովակ Վլադիմիր Ֆեդոսևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել