Lurer.com-ը գրում է․
ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «կրթությունը նորաձև է» արշավի շրջանակում մեջբերել է Մովսես Խորենացու «Ողբ»-ն ու Աննա Հակոբյանին․

«Մովսես Խորենացի «Ողբը»
Հատվածներ
Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ,,,,,
Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
 
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր,,,,
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
 
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։
 
Դատավորները՝ տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։
 
Խավարն ու տգիտությունը միշտ են եղել մեր կորուստների պատճառը։ Հաճախ հենց այս շարժման արձագանքները նույն խավարի դիմադրությունն է, սակայն լույսը պիտի պայքարի, լույսը մեր ապագան է»։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել