Tert.am-ը գրում է․

Պետք է նշել, որ ռազմագերիների հետ կապված հարցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարծես թե ամեն ինչ, ինչ հնարավոր է արել է, որովհետև այն բանաձևերը, որոնք ընդունվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հստակորեն անդրադարձել են ռազմագերիների և ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման խնդրին:

Այս մասին ԵԽԽՎ իրավական կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Այսինքն, պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ինչ-որ մի բան անել, մենք չենք կարող, որովհետև, ըստ էության, այն բոլոր օրակարգային հարցերը, կապված ռազմագերիների հետ, որոնք մենք բարձրացնում ենք, բարձրացվել են և ստացել են իրենց համապատասխան լուծումները բանաձևերում։

Ինչ վերաբերում է կատարմանը, ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ Ադրբեջանի համագործակցությանը, եթե չեմ սխալվում, անցյալ տարի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատվեցին Եվրոպայում Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և վերջինս չի մասնակցում ԵԽԽՎ նիստերին»,- ասաց նա:

Նա նշեց, որ մի շարք պահանջներ են ներկայացված Ադրբեջանի պատվիրակությանը, և այդ պահանջները պետք է կատարվեն վերջինիս վերադարձի համար։ Կա արդյոք այսօր որևիցե պրոգրես այդ հարցում, կարծես թե նշմարելի պրոգրես առաջընթաց մենք չենք նկատում։ 

«Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական կոմիտեն զբաղվում է մարդու իրավունքների և իրավական հարցերով, կրկին պետք է ասեմ, այն օրակարգային հարցերը, որոնք մենք բարձրացնում ենք, որոնք բարձրացնում են մեր գործընկերները տարբեր երկրներից, մենք ունեցել ենք քննարկում այսօր և օրակարգային հարցերից մեկը եղել է այն իրավական և մարդասիրական հետևանքները, որոնք կապ են ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական օպերացիայի արդյունքում տեղի ունեցածի հետ։ Մենք ունեցել ենք հնարավորություն քննարկելու այդ հարցերը»,- ասաց նա:

Նա նշեց, որ օրակարգը հայտնի է բոլորին, բայց օրակարգի շրջանակներում մենք քննարկելու ենք դա փակ ռեժիմում։ «Բայց պահանջել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացվել, մի փոքր կրկին անարդյունավետ կլինի: Այսօր դեկտեմբերի ինը, ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, վաղը դեկտեմբերի 10՝-ը մարդու իրավունքների օրն է և Երևանում այս միջոցառման կազմակերպումն այս օրերին պայմանավորված է նաև այս հարցերի քննարկմամբ և այս հիշատակի օրերով»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել