Բոլոր իշխանական ԶԼՄ-ները, քարոզչագործիքները «կպած» տիրաժավորում են մատերիալը, իսկ դրանց տակ հայտնվող իշխանական «ֆեյքերի» «քոմենթները» ապշեցնում են իրենց բազմաբղետությամբ ու պաթոսով: Տպավարություն է ասես Արցախը հետ ենք բերել, Վանն էլ դարձրել Հայաստանի նոր մայրաքաղաքը:
Սափրված Նիկոլի համար այս լուսանկարը, իհարկե, ձեռքբերում է: Ակամա մտաբերում ես ժամանակին չսափրված Նիկոլի՝ Թրամփի ու նրա կնոջ հետ արված լուսանկարը, որտեղ տեղ էր գտել նաև «Ասկյար Հրաչիկի» քույրը:
Վերջին լուսանկարները, իհարե, ավելի սոլիդ են ստացվել, բայց դա չի նշանակում, որ դրանց հետևում կարող է ռեալ քաղաքական բովանդակություն լինել: Այո, ինչպես ասում են, օրենքով պետք է այդ լուսանկարներն ունենան քաղաքական հստակ բովանդակություն ու մեսիջ, սակայն հաշվի առնելով տխուր պրակտիկան՝ լավատեսության տեղ չի մնում:
Նիկոլն ուզում է ներքին լսարանին ապացուցել, թե իբր ինքն այնպիսի սոլիդ մեկն է, որի հետ շտապում է անգամ Իլոն Մասկը լուսանկարվել. ընտրությունների է նախապատրաստվում դե:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել