Անդոն կոնկրետ լծվել է երևանցիների համար զգայուն թեմաներիի միջոցով իր համար վարկանիշ կուտակելու գործին: 17000 ստորագորություն հավաքելը համարելով իր համար աննախադեպ ձեռքբերում՝ Անդոն ակնհայտորեն ոգևորվել է ու իր խորհրդատուների պատվերով հիմա բացում է նոր էջ քաղաքային պայքարում: Ընդ որում՝ Անդոյի համար էական չէ թե՛ 17000 ստորագրությունների, թե՛ կարմիր գծերի դեմ պայքարի վերջնարդյունքը, քանի որ անձնական տեսանկյունից նրան այդ հարցերը չեն էլ վերաբերվում (Անդոն բավական լուրջ կարողություն ունի): Անդոն ընդամենը «պծիչկայի» համար է այս ամենն ակնհայտորեն անում, որ երբ գա պահը՝ ավելի մասշտաբային քաղաքական հայտ ներկայացնելու, ընտրազանգվածին ցույց տալու բան ունենա ու ասի, որ եթե իրեն ձայն տան ու ինքն իշխանություն վերցնի, ասենք կարմիր գծերը կվերացնի, տրանսպորտն էլ ձրի կսարքի, իսկ այն ժամանակ չէր հաջողվում անել այդ ամենը, քանի որ իշխանության էր Տիգրանը:
Անդոն պետք է հասկանա այն պատասխանատվության չափը, որի տակ մտնում է կամովին. Անբարոյականություն է ժողովրդին հույսով անելը, դիվիդենտներ հավաքելը, իսկ հետո թեմայից «թռնելը»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3486
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել