Այն ինչ տեղի է ունենում այժմ Սիրիայում ցավալի, բայց դասական օրինակ է, թե ինչպես են ամեն ինչ վճռում ուժերի հավասարակշռությունը կամ դրա խախտումը, այլ ոչ թե տարաբնույթ պայմանավորվածությունները և թղթերը։
Էրդողանական վարչախումբը փաստացիորեն ոչնչացրեց Աստանայի ձևաչափով ձեռք բերված եռակողմ Ռուսաստան - Թուրքիա - Իրան բոլոր պայմանավորվածությունները Սիրիայի հարցով, երբ համարեց կամ հաշվարկեց, որ ուժերի հավասարակշռության նժարը թեքվել է իր կողմը ռուսական ռեսուրսների՝ Ուկրաինայում և իրանական արբանյակ ուժերի՝ Իսրայելի դեմ զբաղվածության հետևանքով։
Մարտադաշտերում հաջողություններից հետո գտնվեցին նաև էրդողանական վարչախմբին «անսպասելի» աջակցողներ՝ ի դեմս մերձավորարևելյան և արտամերձավորարևելյան դերակատարների։
Սա սիրիական հակամարտության միայն մի դասն է՝ ուսանելի նաև մեզ համար, իսկ մյուսն այն է, որ ցանկացած երկրի ճակատագիրը վճռում են ոչ թե պայմանավորվածությունները և թղթերը, այլ առաջին հերթին հենց այդ երկրի բանակը և մնացյալ անվտանգային կառուցակարգերը, որոնց չաշխատելու կամ վատ աշխատելու պարագայում ոչ մեկը ոչինչ անելու ունակ չի լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել