Սիրիացի գրոհայինները հայտնել են, որ շաբաթ վերցրել են հարավային Դարաա քաղաքի վերահսկողությունը, որտեղ 2011թ. սկսվել էր ապստամբությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, տեղեկացրել է Reuters-ը։
Աղբյուրները տեղեկացրել են, որ սիրիացի զինվորականները համաձայնել են Դարաայից զորքերը դուրս բերելուն այն համաձայնության շրջանակում, որը «բանակի պաշտոնյաներին ընձեռում է անվտանգ անցում դեպի մայրաքաղաք Դամասկոս»։
Բանակի գլխավոր հրամանատարն իր հերթին տեղեկացրել է, որ զինվորները, որոնք գործում են հարավային Դարաա եւ Սուեյդա քաղաքներում, «վերադասավորում են իրականացրել եւ պաշտպանական շրջան ստեղծել»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել