Թումանյանի ասֆալտը մի կերպ անելուց հետո, դրել մեր բակում խրամուղի են փորել, որ մալուխատար գցեն դեպի ենթակայան։ Նոյեմբերի 28-29 փորեցին ու վերջ, էլ մարդ չի եկել գործ անի։ Թեժ գծին բողոքեցինք, որ փոշի ա, վտանգավոր ա, էրեկ էկան խրամուղուց հանած հողը տարան, թե ինչու, չգիտեմ, հետո հետ են բերելու։ Ու Էլի մարդ չկա աշխատող։ Նորից զանգում եմ քաղաքապետարան, մի բարեկիրթ աղջիկ ասում ա, հարգելի քաղաքացի, դուք չեք պատկերացնում (!) այս աշխատանքի բարդությունը, չէք հասկանում, որ տարբեր խնդիրներ են առաջանում, կարող ա դետալ չկա, խողովակ չկա։ Ասում եմ, չկար՝ չփորեին, ես էլ ոլորտից թեթև տեղյակ եմ, շատ լավ պատկերացնում եմ 25 մ խողովակի տեղադրման բարդությունը, լավ պլանավորելու դեպքում 6 ժամ էր պետք, վատ՝ 3 օր մաքսիմում։ Ասում ա դե գրավոր բողոք գրեք, կարծես էլ դարդ ու ցավ չունեմ։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքի կառավարման ու մոտեցումների մասին։