Lragir.am-ը գրում է.
Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի և Մայամիի համալսարանի գիտաշխատողները գտել են սև խոռոչների գոյության նշաններ ոչ միայն տիեզերքում, այլ նաև մեր մոլորակի վրա, Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: Գիտնականնները վստահ են, որ հսկայական ջրապտույտները, որոնք անզեն աչքի համար անտեսանելի են, գոյություն ունեն իրականում և ունեն մեկ տարվա կյանք, հաղորդում է The Daily Mail գործակալությունը:
Հիմնվելով արբանյակայից ստացած նկարների և տվյալների վրա, գիտնականները եկել են այն եզրակացության, որ «ջրային սև խոռոչները» են ներքաշում օվկիանոսի ջուրը ճիշտ այնպես, ինչպես տիեզերքի սև խոռոչները լույսը: Ինչպես պարզվում է, ջրապտույտը այնքան խիտ է անընդհատ շարժվող ջրով, որ ցանկացած աղբ, յուղ, կենդանի օրգանիզմներ մտնելով դրա մեջ, անվերադարձ անհետանում են: