24news.am-ը գրում է․
24News-ի տեղեկությունների համաձայն, այս պահին ստուգումներ են իրականացվում Արարատի համայնքապետարանում։ 24News-ի տեղեկություններով, գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, ձերբակալվել են 2 հոգի։ Կոմիտեից սակայն տեղեկատվություն չփոխանցեցին։
24News-ը կապ հաստատեց Արարատի համայնքապետարանի հետ, որտեղից բաժնի աշխատակիցներից մեկը նշեց, թե իր «կոմպետենցիաների» շրջանակում չէ ստուգումների մասին հարցին պատասխանելը։ Իսկ այն տեղեկատվությանը, թե քաղաքապետ Ասլան Ավետիսյանն ու տեղակալը ձերբակալվել են, համայնքապետարանի աշխատակիցը նախ ծիծաղեց, ապա նշեց․ «Լսեք, էն ինչ հիմա դուք ասում եք, հեքիաթների բաժնից է, քաղաքապետը տեղում է»։
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/news/374208
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել