1in.am-ը գրում է.

Sportbox.ru փորձագետ Ալեքսանդր Բուբնովը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մասին:

Բուբնովն անդրադարձել է նաև «Սպարտակ» - ԲԿՄԱ խաղին, որը կայացավ Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղի հաշիվը բացեց Արազ Օզբիլիսը:

«Օզբիլիսն ավելի արդյունավետ խաղ է ցուցադրում, քան Մաքգիդին: Բայց իռլանդացին ավելի աշխատունակ է և կայուն»,- հայտարարել է Բուբնովը: 

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ին, ապա նրանք գործեցին նույն սխալները, ինչ «Բավարիա»-ի դեմ խաղում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել