Tert.am-ը գրում է․

Wildberries և Russ միավորված ընկերությունը կներկայացնի գնումները վերադարձնելու համար QR կոդի մեխանիզմ: Դա թույլ կտա հաճախորդներին ապրանքները վերադարձնել ցանկացած ընդունման կետ, ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Նախկինում պատվերը հնարավոր էր վերադարձնել միայն այն ընդունման կետ, որտեղից ապրանքը ստացվել էր։

Առցանց առևտրի հարթակի հաճախորդների համար QR կոդերի ստեղծման գործիքբ աստիճանաբար է ներդրվելու: Չկա ժամկետ, թե երբ այն հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար: Ընկերությունը հավելել է, որ փոփոխությունները կհեշտացնեն ապրանքների վերադարձի ընթացակարգը, ինչպես նաև կնվազեցնեն հարցումները մշակելու համար պահանջվող ժամանակը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել