Emedia.am-ը գրում է.

Բուքինհեմյան պալատը հայտարարել է թագավորական ժամերի Պահապանի թափուր աշխատատեղի մասին:

Ժամերի Պահապանը պետք է լարի ժամացույցները, հետևի նրանց աշխատանքին և հեռացնի թերությունները: Նա նաև պատասխանատու է թագավորական ընտանիքի ժամացույցների հավաքածուի պահպանման և վերականգնման համար, այդ թվում նաև աշտարակային և գրպանի ժամացույցների համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Mirror-ին:

Ժամացույցների Պահապանի համար ամենաբարդ խնդիրներից մեկը լինելու է մարտին, երբ պետք է լինելու բոլոր ժամերը մեկ ժամով առաջ տալ և հոկտեմբերին մեկ ժամ հետ:
Ընտրված թեկնածուն աշխատելու է Բուքինհեմյան պալատում և հետևելու է Սենտ-Ջեմսկի և Կլարենս-հաուս պալատների ժամացույցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել