OVIO-ն կրկին ներկայանում է լավ լուրով՝ գործարկելով «ԿինոՏոն» առաջարկն ու ազդարարելով ձմեռային անակնկալների սկիզբը։

Առաջարկի շրջանակում ս․թ․ նոյեմբերի 15-ից մինչ 2025թ․-ի հունվարի 31-ը ներառյալ, OVIO-ն իր թե’ նոր, թե’ գործող բաժանորդների համար, ովքեր օգտվում են Wink հեռուստատեսային հարթակից, փաթեթների կազմում ներառել է իր հարուստ ֆիլմադարանի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ՝ ապահովելով ավելի ջերմ ու հետաքրքիր ժամանց։

«OVIO-ն շարունակում է տոն պարգևել իր բաժանորդներին, այս անգամ շա՜տ կինոների տեսքով։ Մենք ներառել ենք մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ փաթեթների կազմում և վստահ ենք, որ մեր բաժանորդները ձմեռային օրերին կունենան էլ ավելի հետաքրքիր և ջերմ ընտանեկան ժամանց։ Առաջարկելով որակյալ ծառայություններ և նորարարական ու հարմարավետ լուծումներ՝ մենք կարևորում ենք նաև դրանց մատչելիությունն ու հասանելիությունը մեր բոլոր բաժանորդների համար»-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ ֆարամազյանը։

Հիշեցնենք, որ OVIO-ի Wink հարթակը հսկայական վիդեո գրադարան է, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր և սերիալներ, մուլտֆիլմներ, ավելի քան 180 հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև հայկական ալիքները, ժամանցային և ուսուցողական բովանդակություն բլոգերներից, կարաոկե և այլն։ Ավելին, Wink հեռուստատեսային հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով wink.am կայք: Հատկանշական է, որ Wink TV հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որևէ մատակարարից։

«Կինոտոն» առաջարկը հասանելի կլինի OVIO ընկերության թե՛ գործող, թե՛ նոր միացող բաժանորդների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել