Հարց է առաջանում՝ ո՞ւմ ընկալմամբ, ո՞րն է արդարության ընկալման այն չափանիշը, որին պետք է համապատսախանի արդարադատությունը, կամ, առհասարակ, ի՞նչ է ասել արդարություն «Արևմտյան Ադրբեջանի» վերածվող Հայաստանում:
Նիկոլի համար արդարությունը մի չափանիշ ունի ու մի սահմանում՝այն իր քաղաքական շահն է. արդար է այն ամենը, ինչ՝ ուժեղացնոմ է ՔՊ-ի իշխանությունը, անարդար են բոլոր նրանք ու այն բոլոր երևույթները,որոնք հակառակին են հանգեցնում՝ արագացնելով Նիկոլի՝ դատարանի առաջ կանգնելու պրոցեսը:
Արդարութան այսպիսի ընկալումն էր պատճառը, որ երկար տարիներ Հայաստանի բանտերը լի էին քաղբանտարկյալներով, հալածվում էր ազատ խոսքը, իսկ Հայաստանը տեղ-տեղ Ադրբեջան էր դառնում: Արդարության նման ընկալման հետևանքով է, որ այսօր ադրբեջանցիները Ստեփանակերտի համալսարանը ցանկանում են անվանել Նիկոլի անունով՝ Երևանը գրավելու երազներով տարվելով:
Ակնհայտ է, որ արդարության ընկալումը Նիկոլի ու հանրության մոտ տրամագորեն հակառակ պատկերն ունի՝ չնայած 2018-ին բոլորին հակառակն էր թվում. հենց արդարությունը վերականգնելու վերաբերյալ լոզունգներն էին, որ գայթակղեցին շատերին, որ թույլ տվեցին սեփական կնկա կրկնկի տակ գտնվող թուլակամին ձեռքն առնել երկրի ղեկն՝ այն մինչև վերջ ավիրիրելու մոլուցքով:
Հայաստանում ուժային կառույցները գործել ու հետայսու ևս գործելու են բացառապես իշխանությունների մոտ արդարության մասին ունեցած պատկերացումներին հապատասխան կերպով՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանց գլխին նշանակվում Նիկոլի կողմից, ովքեր՝ վտարվում կամ աշխատանքի պրոֆիլը փոխում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3446
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել