Էսօր կառավարության նիստում որոշեցին, որ ՀՀ օրհներգի շարադասությունը պիտի փոխվի, քանի որ «պետական քաղաքականության տրամաբանության» հետ չի խոսում։ Այսինքն, նենց են դասավորում, որ «Թող փողփողի թշնամու դեմ, Թո՛ղ միշտ պանծա Հայաստան»-ը դառնում ա վերջին տող։
Նայեք՝ ինչ ա ասում․ թե բա՝ «ջրին սուջուխին ու բաստուրմային ավելի շատ նշանակություն ենք տալիս, քան՝ օրհներգին»։ Ասել եմ ու կասեմ, Նիկոլը բոլորին չափում է սեփական արշինով ու չափանիշներով՝ մոռանալով, որ իրենք են ստամոքսապետության կնքահայրերը։
Մի հետաքրքիր թեմայի էլ անդրադարձավ իր հայտնի «ապապետականության տեսության» շրջանակներում․ պարզվում է, որ օրերս Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցում ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով անվանակոչված դասարանի թեմայի մասին ոչ մի պետական գերատեսչություն տեղյակ չի եղել՝ ո՛չ ՊՆ-ն, ո՛չ, ԳՇ-ն, ո՛չ ՏԿԵ-ն, ո՛չ ԿԳՄՍ-ն, ո՛չ էլ մարզպետարանը։ Մարդիկ որոշել են ու դրել են դպրոցի դասասենյակ են անվանակոչել։
Նշված դեպքը խոսում է ատերխանա երկրի դասական օրինակ լինելու մասին, երբ աջ ձեռքը չի տիրապետում ձախի արածի մասին։ Բնականաբար հերթական տեսարանը մատուցելու համար մի ահագին դիֆերամբ ձոնեց, ԳՇ պետի տեղակալին նկատողություն տվեց, շեշտեց, թե «դպրոցների պատերը պետք է համապատասխան տեսքն ունենա»։
Հիշեցնեմ, որ «համապատասխան տեսք» ասելով, Նիկոլը նկատի ունի սպիտակ, դատարկ պատերը, որտեղ չպետք է լինեն ազգային հերոսների, պետական ու ռազմական գործիչների, ֆիդայիների, հայ թագավորների նկարները, չպետք է լինեն ազգի ու պետության մասին աֆորիզմներ, քանի որ դա նիկոլական տեսության համաձայն կոչվում է «ապապետականություն» և «պայքար պետականության դեմ»։
Էս ամեն ինչից հետո հասավ «լվա ինքդ»-ներին, մայթերին ժավել ու յուղ ծախողներին, հայտարարեց, թե «մայթերի վրա նման բաներ մի սարքեք՝ պզզցնում է մարդկանց վրա»։ Հանձնարարեց տեսչական մարմիններին թեմայի վերաբերյալ ուսումնասիրություն անել ու հարցն արագ կարգավորել։ Ասել է թե, առաջիկայում նոր ու հետաքրքիր միջադեպերի ենք ականատես լինելու։
Ու էս ամեն ինչի մարազմն ու մեր ողբերգությունը նրանում է, որ «ֆեյքազերծման» ջատագովությունից խոսում է ֆեյքերով իշխանության եկածն ու իշխանությունը 6,5 տարի բացառապես ֆեյքով պահածը, իսկ ապապետականությունից՝ գլխավոր ապապետականը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100002166311153/posts/8775639229184867/?rdid=JJwHrgaQH5i9kH7C#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել