Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով:
Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել