Իր տելեգրամյան էջում Նիկոլը մեկնաբանել է վերջին կադրային նշանակումներն ու վաստահեցրել, որ բոլոր նրանք, ովքեր այս օրերին նշանակվել կամ առաջադրվել են պետական բարձր պաշտոնների, իր իսկ «քթից թռած» դեմքեր են. կա՛մ անցել են հեղափոխության բովով՝ արժանանալով հանրության «դաբրոյին», կա՛մ հեղափոխության պահին եղել են պետական համակարգի մի մաս, բայց ընդունել են ՔՊ-ի դավանանքը՝ մասնավորապես՝ «իրական Հայաստանի» հայեցակարգը: «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձևերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,-եզրափակել է իր բացատրությունը Նիկոլը:

Նիկոլի ասածից ստացվում է, որ մեզ ղեկավարելու են կա՛մ շառլատաններ՝ տարբեր երկրների հատուկ ծառայություններին ստորագրություն տված, կա՛մ ուրացողներ, որոնք քաղաքական դավանափոխոթյան հարցում չունեն կոմպլեքսներ: Դա լա՞վ է: Դա կարող է լավ լինել թերևս միայն Նիկոլի ու նրա նեղ շրջապատի համար, իսկ պետության համար մահացու է: Միայն «իրական Հայաստան» կոչված տխմարությունը բավական է, որ ամեն ինչ ու բոլորին պարզ դառնա. Նիկոլի նոր ստրուկները նորովի են սպասարկելու էրդողանական նարատիվները՝ ներշնչված Նիկոլի՝ Ռեջեփից ստացած գրքից: Նիկոլն այդ գիքրը դարձրել է սեփական ենթակաների սեղանի գիրքը՝ ստիպելով օնը ամենաքիչը մի տասն անգամ վերընթերցել կարևոր տողերը: Այնպես որ՝ վերջնարդյունքում ստանալու ենք «Արևմտյան Ադրբեջան»,ու Նիկոլը սկելու է հիմա էլ բեղեր պահել՝ Իլհամին ու Էրդողանին նմանվելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել