«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Ըստ առկա տեղեկությունների, մանդատը վայր կդնի նաև Հովիկ Աղազարյանը: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ով (ովքեր) կփոխարինի մանդատազուրկ պատգամավորին (պատգամավորներին):

Նշվում է, որ ցուցակում հաջորդը Աշոտ Մնացականյանն է: Սակայն ԿԸՀ կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մնացականյանը ինքնաբացարկ է ներկայացրել դեռևս անցած տարի, և ԿԸՀ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Մնացականյանի գրանցումը, որպես պատգամավորության թեկնածու, ուժը կորցրած է ճանաչվել:

Ըստ այդմ, հաջորդ թեկնածուներն են վարչապետի խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը, Արշակ Օրդուխանյանը: Կվերցնի, արդյոք, նրանցից որևէ մեկը մանդատը, թե ինքնաբացարկ կներկայացնի, պարզ կդառնա առաջիկա օրերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել