Հարցին՝ ինչո՞ւ են նվազել ուղղակի ներդումները, ինչո՞ւ է նվազել կապիտալի արտահանումը, ՔՊ-ական Թունյան Բաբոն տվել է ծիծաղելի պատասխան՝ ասելով՝ ա՛յ այդ հարցին բավական դժվար է պատասխանել, բայց որպես ԱԺ պատգամավոր իրեն էլ է այդ հարցը շատ հետաքրքրում: Բաբոն խոստովանել է, որ այս տարի Հայաստանից 20 մլրդ-ի ավելի շատ կապիտալ է արտահոսել, քան եկել:

Բաբոն, իհարկե, շատ լավ գիտի այդ հարցի պատասխանը, ուղղակի Հ1-ի Պետոյի եթերում չի հանդգնալ բարձրաձայնել այն՝ թերևս վախենալով, որ Նիկոլն իրեն էլ կարող է «թրաշել». մի երկիր, որը չունի ապագա, չի կարող գրավիչ լինել պոտենցիալ ներդրողների համար, և սա աքսիոմ է:

Հարցն այն է, թե ինչու Հայաստանը չունի ապագա մի դեպքում, երբ իշխող խմբակը բոլորիս խոստանում էր պայծառ ապագա՝ քարոզելով՝ այն կա:

Պատասխանը պարզից էլ պարզ է՝ չունի քանի որ իշխանության ղեկին մի ուժ է, որը կյանքի է կոչում «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը՝արագացնելով պետականության վախճանը: Ո՞ր մի նորմալ մարդն իր փողերը կներդնի մի երկրում, որը սրընթաց անկում է ապրում ու բոլոր պարամետրերով վերածվել է ձախողված պետության. չկա անվտանգություն, չկա խրախուսական հարկային քաղաքակնություն ու նորմալ դատաիրավական համակարգ, չկա գնողունակ ու բավարար թվով բնակչություն, բայց կա բլոկադա ու ՔՊ, որ թշնամու ծրագիրն է երկրում առաջ մղում: Նորմալ մարդիկ իրենց կապիտալը երկրից դուրս են հանում ու այն շատ ավելի կանխատեսելի վայրեր տեղափոխում՝ չցանկանալով սեփական հարստությունը թողնել թուրքին. եթե դառնում ենք «Արևմտյան Ադրբեջան», ապա, բնականաբար, ինչ կա-չկա մնալու է Իլհամին:

Միայն կապիտալի նման արտահոսքի ու չեղած ներդրումնեի փաստը բավական է՝ իրական պատկերացում կազմելու ոչ միայն տնտեսական իրական վիճակի, այլև առհասարակ երկրի ներկայի ու գալիքի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել