Tert.am-ը գրում է․

Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը կդառնա Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածուն կառավարության ղեկավարի պաշտոնում Բունդեսթագի արտահերթ ընտրություններում, որոնք նախատեսված են 2025 թվականի սկզբին։ Այս հայտարարությունն արել է կուսակցության նախագահ Լարս Կլինգբեյլը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Օլաֆ Շոլցի կուսակից, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում։ Նրա հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության էջում։

Պիստորիուսը բացատրել է, որ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշումն միանշանակ կայացրել է ինքը։ Այս պաշտոնի համար պայքարում նա աջակցել է Շոլցին։

«Օլաֆ Շոլցը ուժեղ կանցլեր է, և նա ճիշտ թեկնածու է կանցլերի պաշտոնի համար»,- պարզաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և հավելել, որ Շոլցը, իր կարծիքով, «կողմնակալ է բանականության և խոհեմության օգտին», ինչը հատկապես կարևոր է այժմյան ճգնաժամի ժամանակաշրջանում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել