Tert.am-ը գրում է․
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը պետության դիմակայուն զարգացումն ապահովելու տեսանկյունից առաջնային է համարել աղետների ռիսկի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը` ինչպես վտանգի գնահատման և կանխարգելման, այնպես էլ կլիմայական փոփոխությունների նկատմամբ առկա խոցելիությունների նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման տեսանկյունից։ Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել 2024 թվականի մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների և դրանց հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կառավարման ուղղությամբ Կառավարության և միջազգային գործընկերների կողմից իրականացված աշխատանքներին:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։