Tert.am-ը գրում է․
Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը կդառնա Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածուն կառավարության ղեկավարի պաշտոնում Բունդեսթագի արտահերթ ընտրություններում, որոնք նախատեսված են 2025 թվականի սկզբին։ Այս հայտարարությունն արել է կուսակցության նախագահ Լարս Կլինգբեյլը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Օլաֆ Շոլցի կուսակից, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում։ Նրա հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության էջում։
Պիստորիուսը բացատրել է, որ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշումն միանշանակ կայացրել է ինքը։ Այս պաշտոնի համար պայքարում նա աջակցել է Շոլցին։
«Օլաֆ Շոլցը ուժեղ կանցլեր է, և նա ճիշտ թեկնածու է կանցլերի պաշտոնի համար»,- պարզաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և հավելել, որ Շոլցը, իր կարծիքով, «կողմնակալ է բանականության և խոհեմության օգտին», ինչը հատկապես կարևոր է այժմյան ճգնաժամի ժամանակաշրջանում:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։