Մինչ աշխարհն ուշադրությունը հառել Քենիային, սպասում է <ճերմակ լեդուց> պահվող պատանդների ազատ արձակմանը, Պուտին Վլադիմիրը դասատուի, առավել ստույգ` դպրոցի դիրեկտորի նայվածքով ու պահվածքով <օգասիլ րեչ>` յուր ՀԱՊԿ նապարինկների համար` Սիրիայի կոնֆլիկտի խաղաղ լուծման, Քենիայի պատանդների հաշվով:
Մի խոսքով, Պուտին չի, այլ խաղաղության նոբելյան աղավնի:
Բայց եթե լուրջ, ապա ՀԱՊԿ նիստից Հայաստանի համար երկու հետաքրքիր բան կարելի է առանձնացնել:
ա/.ՀԱՊԿ որոշ երկրներ <բխում> են Ադրբեջանի շահերից, ինչն էլ նկատեց Սերժ Սարգսյանը, ու այդ մասին հենց այնպես հնչեցնել, եւ այն էլ պլենար նիստի առաջին օրը, երբ արդեն ներկաներին հայտնի է, որ սեպտեմբերի երեքին Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ արդեն իսկ խոսվել-պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ի` ՄՄ-ի անդամակցության դետալների մասին, նշանակում է, որ ադրբեջանական լոբբինգի համար տեղ չի թողնվելու ապագայում` նույն այդ ՄՄ-ում:
Ասել է` մեկնարկող բանակցային փուլում Հայստանի համար այդ խնդիրը լինելու է գերակա: Ուրիշ` ոչինչ:
բ/.Շանհայական կազմակերպությունում ՀՀ-ին դիտորդի կարգավիճակի տալու եւ այդ գործընթացի <արագացման> մասին
Հա, իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանը բացառապես <անդամակցեր> ԵՄ-ին ու նրա ասոցացմանը, բայց եւ հաշվի նստելով արդեն իսկ առկա իրավճակի հետ, ասենք, որ Շանհայում դիտորդ դառնալը առկա վիճակում էնիք սրտին մխիթարանք է այն առումով, որ այնտեղ առաջին ջութակը Չինաստանն է, գաղտնիք չէ, որ քուրմ Բժեժինսկին Չինաստանին <նշանակել> է ապագա աշխարհի թիվ մեկ լիդերը:Ինչը Հայաստանի դեպքում կարող նշանակել` բազմազանություն:
Եւ հետո, Ռուսաստանը լավ էլ մրսում է նույն Շանհայական կազմակերպությունից, չնայած այնտեղ ունեցած յուր դոմինանտ դերակատարությանը:
Եւ վերջապես` նույն ՀԱՊԿ-ում դրսեւորած տրամբանության համաձայն` Շանհայում հիմանանում ոչ քրիստնյա երկրներ են, որոնք կարող են նաեւ ջերմ սիրել Ադրբեջանի սիրուն աչքերը, իսկ Հայաստանի դիտորդ լինելու դեպքում, արդեն սույն սերը քաղաքական կատերգորիա լինել չի կարող:



