Tert.am-ը գրում է․
«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ակցիա իրականացրեց ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման:
Նշենք, որ նիստին քննարկվում էր Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս տարբեր խմբերի քաղաքացիների արտոնություններ տրամադրելու հարցը։ Փաթեթը համատեղ ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» և « Հանրապետություն խմբակցությունները։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ նույն խմբակցության անդամները բարձրացան և կանգնեցին նրա կողքին, նրանց ձեռքին կային պաստառներ՝ «Ո՛չ 300 դրամներին» գրությամբ:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/11/19/mayr-hayastan/4211336
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել