Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ford» ավտոքարշակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով «Toyota»-ի մեջ է եղել, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և նրան փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ալբերտ Պիրոյեվն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Toyota»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Ասատրյանը, իսկ «Toyota»-ն էլ հաշվառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/11/19/1273433