Նոյեմբերի 17-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Արդյունքում՝ խուզարկություն իրականացնող ծառայողների աչալրջության շնորհիվ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․-ի համազգեստի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 125,38 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Վերջինս ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել