Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։
Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»…
Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»։ Չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դու՞ ինչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։
Անուննե՞ր։ դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։
Կարճ ասած, սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid06Zjy11neqyYMJyiFKeHba2xYbiZfzBus2iw3FTCABGgMawJUW5mng83D5JoDdZYDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել