«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց- Իշխանությունները պարբերաբար խոսում են այն մասին, որ ընդդիմությունը ռուսամետ է, իսկ Հայաստանը նորից չի դառնալու գուբերնիա։
Պատասխան- Այս դատարկ խլվլոցները նրանց կեղծարար քարոզչության անբաժանելի մասն են։
Զավեշտ է, երբ նրանք ճամարտակում են ինքնիշխանության մասին՝ բայց երկիրը հասցրել են ինքնիշխանության պատմական մինիմումի, ադրբեջանական զորքերով մեր տարածքներում և Ալիևի հաթաթաների տակ մնացած։
Զավեշտ է, երբ խոսում են Ռուսաստանի հետ կապերը թուլացնելու մասին, բայց նույն Ռուսաստանից մեր կախվածությունը հասցրել են պատմական մաքսիմումի։
Զավեշտ են ընդդիմությանն ուղղված այդ ձևակերպումները, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխությունը կանխելու համար նրանք պարբերաբար Մոսկվայից մարդ են բերել մեզ վրա (օրինակ, «Իմ քայլը» դաշինքի 2020 թվականի նոյեմբերի 12-ի գիշերային, ափալ-թափալ հայտարարությունը)։
Զավեշտ են Հանրապետականի հասցեին նման զառանցանքները, երբ մենք 2012-ից եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք, իսկ սրանց նույնիսկ Մակրոնը չի կարողանում խցկել իր կուսակցական կառույցի մեջ։ Երբ ԵՄ-ի հետ մինչև հիմա աշխատում են և հպարտանում են մեր թողած CEPA-ով։
Կարճ ասած, ոչ Հայաստանն է երբևէ գուբերնիա եղել, ոչ էլ Հայաստանի իշխանությունները՝ սրանց նման холоп.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել