Vemard.com-ը գրում է.
Խոյեր-Շրջապատի մարդկանց մեջ ուշադրության դարձրեք միայն բարի ու մաքուր որակներին։ Շփվեք գեղեցիկի, արվեստի հետ։ Այսպիսով հեռու կմնաք որոշ մանր ու փոքրոգի մարդկանց հետ կոնֆլիկտի մեջ մտնելու առիթներից։ Եթե ուզում եք դուր գալ մարդկանց, հատկապես կանանց, խորը թաքցրեք ձեր բծախնդիր տրամադրությունները։
Ցուլեր-Կարող եք հայտնաբերել, որ մարդկանց համար դուք ինչ-որ նոր կողմով եք հանդես գափս։ Կարող է պարզվել, որ որոշ մարդիկ իրենք էլ չէին պատկերացնում, թե որքան կարևոր եք դուք իրենց համար։ Անկեղծ խոսակցություն կլինի ձեզ հարազատ անձի հետ։ Ընդունեք մարդկանց այնպես՝ ինչպես նրանք կան, առանց կենտրոնանալու նրանց թերությունների վրա։
Երկվորյակներ-Եթե գործերի բերումով ինչ-որ անախորժություններ պետք է հարթել, կամ կան իրավիճակներ, որոնց մեջ ներգրավվում եք, կարելի է և պետք է համբերատարությամբ կարգի բերել։ Յուրաքանչյուրիս տրված է ընտրություն անելու հնարավորություն, այնպես որ փորձեք փոխհարաբերությունների խճճված կծիկը քանդել։ Ընդհատել կարելի է ամեն ինչ, դժվար է պայքարելը։
Խեցգետիններ-Ձեզ համար բարենպաստ ժամանակներ են սկսվում։ Առանց ձեռքերը ծալելու գործեք։ Այն ինչ կարելի է անել այսօր, մի հետաձգեք հաջորդ անգամվան։ Միևնույն է, ամեն բան անելու եք ըստ սեփական հայեցողության։ Որքան էլ մտորումների տրվեք, կարող է օգուտ չտալ, քանի որ ելքը գտնվելու է անսպասելիորեն:
Առյուծներ-Մարդկանց հանդեպ սիրալիր ու բարեկամաբար տրամադրվածությունը շատ անհրաժեշտ պայման կարող է լինել այս օրերին։ Կարող եք ձեր հանդեպ ջերմություն արթնացնել նույնիսկ նրանց մոտ, ովքեր հաճախ ձեզ չեն հասկանում։ Ցուցաբերեք ձեր վստահությունը հավատարիմ մարդկանց նկատմամբ և ցանկացածին հասնելու անհաղթ համառությունը։
Կույսեր-Աշխատեք կոռեկտ ու՝համբերատար լինել։ Ձեր այժմյան քայլերից շատ բան է կախված ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար։ Տատանվելու եք որոշում ընդունելիս։ Դժվարանալու եք ընտրություն անել զգացմունքների ու տրամաբանության միջև։ Տեղի կունենան դեպքեր, որոնց մասին նույնիսկ պատկերացում չեք ունեցել և չեք մտածել երբեք։
Կշեռքներ-Ամեն մի քայլափոխում ձեզ հանդիպելու են իրավիճակներ, երբ հատկապես անհրաժեշտ է մեծագույն տակտ ու զսպվածություն ցուցաբերել։ Մի փոխանցեք ձեր լարվածությունն ուրիշներին։ Եթե ճնշում գործադրեք նրանց վրա, ովքեր հայտնվել են ձեր կողքին, ապա հետևանքներն այնքան էլ հաճելի չեն լինի։ Աշխատեք մարդկանցից կախման մեջ չգտնվել և չենթարկվել նրանց բոլորվին։
Կարիճներ-Այժմ ավելի դյուրին կլինի ամեն ինչ, կկարողանաք շատ բան վերափոխել։ Հավաքեք ձեր ամբողջ ուժն ու փորձեք հասնել այն ամենին, ինչ բավական դժվար կլիներ իրականացնել նախկինում։ Ոչինչ միանգամից հնարավոր չէ անել, սակայն լավ հիշեք, որ ձեր ընդունակություններն այնքան բազմազան են, որ կնկատեք, որ նույնիսկ ինքներդ ձեզ լավ չեք ճանաչում, այնպես որ, հիմա մարդկանցից ձեր գնահատականը ընդհանրապես մի սպասեք:
Աղեղնավորներ-Հոռետեսական տրամադրությունները հեռու քշեք, եթե հարկ լինի «ցախավելով զինված»։ Ոչ մի դեպքում չմոռանաք, որ մի փշուր կասկածն կարող է երկրաշարժի պես քարուքանդ անել ձեր ներաշխարհը այնքան նուրբ ու զգայուն է, ձեր արտաքին սառնությունից։ Հիշեք՝ հոռետեսությունը վատ խորհրդատու է։
Այծեղջյուրներ-Շատ հաջող օրեր են ինտելեկտուալների համար։ Մտքի անսպասելի փայլատակումները ձեզ բավական հետաքրքիր մտահղացումների կբերեն։ Ձեզ շատ հաճելի պահեր են սպասվում, քանի որ անհանգստացնող հարցերը պատասխան կստանան։ Այլևս առիթ չեք ունենա ափսոսելու, որ նախկինում ինչ-որ բան այնպես չեք արել։
Ջրհոսներ-Մի տրվեք դատարկ ու անիմաստ խոսակցությունների մանավանդ տանը։ Դրանք միայն ժամանակ են խլելու։ Փորձեք ժամանակն անցկացնել միայն լրջորեն գործելու պլաններ մշակելով։ Ավելի լավ է անցյալի վիրավորանքը ներել։ Կյանքն առաջ է ընթանում և ձեր կողմից ժամանակի իզուր վատնում կլինի պրոբլեմի հետահայաց քննարկումը։ Միշտ չէ, որ անհրաժեշտ է անպայման պարզել ամեն ինչ։
Ձկներ-Ձեր կատարած աշխատանքի արդյունքները երբեմն ի հայտ են գալիս սպասվածից ավելի ուշ, բայց միևնույն է անհետ չեն կորչում։ Այդ պատճառով է, որ դուք հակված եք մտածելու, թե ձեզ երբեք հաջողությունը չի ժպտում։ Ուղղակի այն անսպասելի է գալու։ Մի փոքր հանգ՚ստացեք, ու փորձեք ոչինչի մասին չմտածել, իրականում դուք ոչ մի լուրջ պրոբլեմ չունեք։