Բեռնատար գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը՝ նշեով, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Քաղսի գյուղի Չարենցավան-Հրազդան հատվածում, երբ ամենագնացը  ճանապարհային նշաններով և հայելիներով հագեցած չհսկվող անցումով  հայտնվել է գնացքի երթուղու վրա։
«Չնայած լոկոմոտիվային բրիգադի ձեռնարկած  միջոցառումներին, ձայնային ազդանշաններին և արտակարգ արգելակմանը, բախումից խուսափել չի հաջողվել: Բախման հետևանքով էլեկտրաքարշը վնասվել է, բեռնատար գնացքը դուրս է բերվել երկաթուղային կայարանների միջև ընկած ճանապարհի հատվածից լրացուցիչ շարժակազմի օգնությամբ։
Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ՝ կեսգիշերին մոտ, Զոդ-Վարդենիս հատվածում, ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ, մարդատար ավտոմեքենան դուրս է եկել գծանց, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել ավելի քան 1,600 տոննա կշռող բեռնատար գնացքի կողմից: Վարորդի կիրառած արտակարգ արգելակումը չի կանխել վթարը։ Ըստ նախնական վարկածի ՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել