Գռզոն բացահայտ դեմագոգիայով է զբաղվել ԱԺ-ում՝ հաճոյանալու թերևս ոչ այնքան հանրությանը, որին նա բանի տեղ չի դնում, որքան Նիկոլին:
Այս տավա հունվարից մինչև նոյեմբեր Կառավարոթյունը մոտ 1.4 մլրդ դոլար է ծախսել՝ մարելու պետական պարտքի տոկոսավճարներն ու մայր գումարները. 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլար, որ 5,5%-ով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Ըստ կանխատեսումների՝ գալիք տարվա տվյալներով Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 53.5%-ը, ինչը խիստ մտահոգիչ ցուցանիշ է և կարող է հանգեցնել կոլապսի՝ հաշվի առնելով հատկապես Գռզոյի կոչը՝ անդադար պարտքեր կուտակելուն վերաբերող:
Բայց իրավիճակը գուցե այսքան աղետալի չգնահատվեր, եթե իսկապես տնտեսությունը զարգանար, այլ ոչ թե նստեր ռուս-ուկրաինական պատերազմի ասեղին. հենց որ պատերազմն ավարտվեց կամ սառեցվեց, իսկ ըստ որոշ կանատեսումների՝ դա կարող է տեղի ուենալ արդեն 2025-ին, գռզոյական Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է լիակատար անկման մեջ, ինչը նշանակում է, որ Նիկոլն էլի շարունակելու է պարտքեր կուտակել, ինչը, ըստ էության, հարված է՝ ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների ապագային:
Արդարացնել այս իրավիճակը կամ խոսել բաների մասին, որոնք բնության մեջ չկան, կարող է միայն Գռզոն ինքը, որ ընդամենը փորձել է Նիկոլ գովազդել՝ ելնելով, բնականբար, սեփական բիզնես շահերից:
Գռզոյին ի՞նչ, ի՞նքն է փակելու այդ հսկակայն պարտքը,այստօր Երևանոմ է, վաղը՝ Մոնակոյի կազինոյում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3382
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել