Tert.am-ը գրում է․

Չինաստանում զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորներինը՝ 43-ի այն բանից հետո, երբ հարավային Չժուհայ քաղաքի մարզական կենտրոնում մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ:

Դեպքը տեղի է ունեցել երեկ, այն ժամանակ հաղորդվել էր 10 զոհի մասին:

Ինչպես գրում է The Guardian-ը, ղեկին եղած 62-ամյա տղամարդը ձերբակալվել է: Արարքի դրդրապատճառը հայտնի չէ: Հետաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել