Հերթական անգամ «կախվելով փրփուրներից»՝ Մուրազի Բորիկը, փողի դիմաց թիրախավորելով Միքայել Մինասյանին, փորձել է հերքել անհերքելին:
Հիշեցնենք, որ օրերս Մինասյանը, մասնավորապես, գրել էր. «Բոլորը գիտեն՝ պարտության գլխավոր պատճառը հեղափոխությունն է։ Ընդունելով պարտությունը, գիտակցելով դրա պատճառները՝ մեր հասարակությունը կգար ցավոտ եզրակացության՝ այդ պարտության մեջ իրենք ունեն պատասխանատվության իրենց մասը։ Դրանից հետո պետք է ընդուներ հեղափոխական իշխանության անպատրաստ, անկարող, դավաճան ու կապիտուլյանտ լինելը։ Դա ինքնապահպանման միակ տրամաբանական ուղին էր»:
Եվ ահա Բորիկը փորձել է հերքել Նիկոլի իշխանության պահպանման հարցում հասարակության ունեցած պատասխանատվության փաստը. չիմանալով՝ ինչպես արդարացնել տերերից վերցրած փողերը՝ Բորիկն այսպիսով հայտնվել է մասխարայի կարգավիճակում՝ գերազանցելով բոլոր հակառեկորդները:
Խնդիրն այն է, որ նույն Բորիկը մեկ անգամ չէ, որ իր «վերլուծություններում» մատնանշել է այն նույն խնդիրը, ինչ՝ Մինասյանը՝ իր գրառման մեջ: Փաստ է, որ հասարակությունը նույնպես մեղավոր է, որ Նիկոլը մարսեց պարտությունն ու շարունակում է պաշտոնավարել Հայաստանում. եթե հասարակությունն ավելի հասուն լիներ, ապա այսօր Նիկոլը ոչ թե Կառավարության շենքում կլիներ, այլ՝ մեկուսարանում, իսկ ընդդիմության շարժումներն էլ կտային իրենց պտուղը, քանի որ եթե հարյուր հազարավոր մարդիկ լցվեին փողոցներ, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ նրա տերերը չէին կարողանալու իրավիճակը վերահսկել: Մինասյանն ընդամենը ցավով արձանագրել է, որ Հայաստանի հասարակությունը, ըստ էության, բավարար հասունություն չի ցուցաբերել, թերացել է:

Բայց ինչո՞ւ են Բորիսն ու նրա տերերը իրար խառնվել՝ այս ակնհայտ աքսիոմը փորձելով հերքել: Խառնվել են, քանի որ սարսափում են Մինասյանի քաղաքական ակտիվությունից, և եթե վերջինս անգամ արձանագրի, որ մածունը սպիտակ է, ապա բորիկները լուրջ դեմքով կսկսեն ապացուցել, որ այն ասենք բոսորագույն է: Չանեն, չեն կերակրվի, սա էլ մի անհերքելի աքսիոմ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել