Մոտ 7 մլն դոլար էին իշխանությունները ծախսել՝ քարոզչական ֆուրոր անելու ու հանրության մոտ տիեզերական մասշտաբի բարեփոխիչի տպավորություն թողնելու: Մինչդեռ այսօր հայտնի չէ, թե հատկապես որն է այդ արբանյակի օգուտը կամ տիեզերքում թրև գալու իմաստը, եթե արված լուսանկարների որակը խայտառակ ցածր է, տեսանելի միայն թերևս Մխոյին:
Սա ՔՊ-ական իշխանություններին հատուկ գործելաոճ է. մսխված միլիոններն արդարացնելու համար սկզբում տեղեկատվական գրոհ են իրականացնում, գովազդվում, «սելֆիավատ» լինում, ինչպես «ՍՈւ»-երի դեպքում, հետո պարզվում է՝ ամեն ինչ օդ էր, դատարկ քարոզչություն, բայց փողերն արդեն ի չիք դարձած են լինում՝ վերադարձի ոչ ենթակա ցանկացած դեպքում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3371
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել