Նախ՝ արձանագրենք, որ Բորիկն ու տերերը շարունակում են հանրության ականջին կաթեցնել դավադրապաշտական այնպիսի թեորիաներ, որոնք պարզապես ծիծաղելի են թվում՝ լինելով ուռճացված ու իրականությունից շատ հեռու. փորձում են ինչ-որ կերպ մանիպուլացնել բանից անտեղյակ հանրային շերտերին: Բորիկն ու նրա նույնքան բորիկ տերերը դիմում են նման հնարքի, որպեսզի իրենց բացերը չերևան, չնկատվի այն, թե ինչպես են հենց իրենք ՔՊ-ի հետ գործարքի գնում տարբեր իրավիճակներում՝ անսասան դարձնելով Նիկոլի իշխանությունը: Սրանք այնքան չկայացած տարրեր են, որ չեն դադարում պայքարել նույնիսկ Մինասյանի ստվերի դեմ՝ շատ լավ հասկանալով, որ բաց մրցակցության դեպքում իրենք շանս չունեն:
Իսկ կոնկրետ Բորիկը ուտող-ուրացող մեկն է. չլիներ նախկին իշխանությունների բարի կամքը, Բորիկն այսօր գործազուրկ էր համարվելու՝ չկարողանալով սեփական անձն այսպես անբռանզբոս կերպով վաճառել՝ փող շինելու մղումով:
Այո, ի տարբերություն ներկա ժամանակի, նախկին իշխանությունների օրոք ընդդիմադիր ԶԼՄ-ներն ազատ էին, խոսող մարդկանց դեմ գործեր չէին հարուցվում, իսկ Բորիկի նմաններն էլ կարողանում էին աշխատել լրատվադաշտում: Նիկոլը պարզապես կարողացավ ժողովրդական դժգոհությունն ի շահ իրեն բանեցնել ու մասսաներ հավաքել՝ գողանալով իշխանությունը նաև բորիկների ու անդրանիկթևանյանների շնորհիվ, որ հետույք էին պատռում քուչեքում: Այո՛, Հայաստանը անհամեմատ ավելի ժողվորդավար էր նախկին իշխանությունների օրոք, քան այսօր է, և դա գովելի իրականություն է՝ անկախ ամեն ինչից:
Բորիկաբարո շրջանակների կողմից Միքայել Մինասյանին թիրախավորելու հիմնական պատճառներց մեկն էլ 2018-ին տեղի ունեցածում սեփական մեղքը կոծկելն է հանդիսանում, իսկ կոնկրետ Բորիկն իր համեստ կարողություններով փորձում է քարոզչական «բեքգրաունդ» ապահովել՝ ծախելով սեփական մարմինը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3369
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել