Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և եթե նշված հատվածում չլիներ գազի խողովակը, ապա հնարավոր էր վարորդը գահավիժեր դեպի Պոլիտեխնիկ ինստիտուտի բակ և վթարը ողբերգական ավարտ ունենար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/a9bdSdyqCf.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել