Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի խանության դրոշների հետ՝ նշանաբանական «ուղերձ» հղելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքը և Երևանն, իբր, «ադրբեջանական» է և ուստի՝ իրենը։
Ադրբեջան անվանումով գոյացության արհեստածին բնույթը կարելի է միանգամից հասկանալ հենց այդ դրոշներից մեկից, որի վրա պատկերված առյուծն Իրանի պատմական խորհրդանիշն է, իսկ առյուծից վերև և ներքև արաբատառ գրություն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834թթ. ընթացքում։
Հետևաբար, Բաքվի բռնապետն իր այս «ուղերձով» ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ., բնականաբար, գոյություն չի ունեցել, իսկ ինքն ուղղակի նկարվել է իրանական պատմական դրոշներից մեկի հետ, ադպիսով, իրականում հավաստելով իր պատմական հպատակությունը մերձավորարևելյան առյուծ Իրանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid02Pi6MK2SAJaz6QMb4z1BgvFRGYyUroWPv7SAHdE2wCGwaNNE56xwLQqVEypE46GQDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել