Հարց`
Իմ ընկերուհուն չեմ կարողանում զրկել կուսությունից: Անդամս չեմ կարողանում մինչև վերջ մտցնել: Խնդրում եմ՝ խորհուրդ տվեք:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Սովորաբար, կուսաթաղանթի պատռման ամենահարմար դիրքը ձեռք բերելու համար աղջիկը մեջքին պառկած վիճակում պետք է ծալի ոտքերը և ծնկները կողք տանի ու մոտեցնի որովայնին, այս պարագայում առնանդամի ներթափանցումը «կհաղթահարի» խնդիրը և նվազ ցավ կպատճառի: Ուժեղ ճնշումից հետո կառաջանա կուսաթաղանթի պատռվածք և գուցե արյան չնչին հոսք: Վերջինն անվտանգ է և կարելի է դադարեցնել բամբակի վիրախծուծով: Հաջորդ 3-4 օրը, քանի դեռ կուսաթաղանթի պատռվածքը չի առողջացել, խորհուրդ չի տրվում կրկնակի սեռական հարաբերություն ունենալ, քանի որ դեռ պահպանվում է թարախակալման վտանգը: Երբեմն կուսաթաղանթը լինում է պիրկ, որը խոչընդոտում է պատռվածքի առաջացմանը: Այդ դեպքում տղամարդը պետք է զգուշորեն կրկնի իր փորձը: Պետք է իմանալ, որ կուսաթաղանթը կարող է լինել նաև չափից շատ էլաստիկ (գերձգվող), որ անգամ չի պատռվում մի քանի սեռական հարաբերություններից հետո: