Եգիպտոսի գաճաճները պահանջում են սահմանադրորեն պաշտպանել իրենց շահերըPanorama.am-ը գրում է.

Եգիպտոսի գաճաճների ասոցիացիայի անդամները  երկրի նոր Սահմանադրությունը մշակող «50-ի Հանձնաժողովից» պահանջում են սոցիալական պաշտպանություն ու արտոնություններ: Ի դեպ, Եգիպտոսի գաճաճների ասոցիացիան Կահիրեի քաղաքական այս շրջանի թիվ մեկ հայտնությունն է:

Ինչպես հաղորդում է «Голос России»-ին, կազմակերպության նախագահը նախքան եգիպտացի գաճաճների խնդիրների մասին խոսելը,  պատմել է, որ իրենց շահերը սահմանադրորեն պաշտպանելու պահանջով արդեն իսկ հանդես են եկել եգիպտացի կանայք, նուբիներն ու բերբերները և այլ սոցիալական խմբեր: Իսկ գաճաճները, որոնց թիվը Եգիպտոսում հասնում է 75 հազարի, զրկված են նվազագույն սոցիալական պաշտպանությունից, որով պետությունն ապահովում է աղքատներին ու հաշմանդամներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել