Փորձելով ապացուցել, թե Գյումրիում տեղի ունեցածը իշխանազավթման հետ ոչ մի կապ չունի, իսկ իրավական պրոցեսները բացառապես զերծ են քաղաքական ենթատեքստից՝ ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը, միամիտ խոզի աչքեր արած, հայտարարել է.«Իրավապահ համակարգը հանցագործությո՞ւն ա տեսնում, էդ ենթադրյալ հանցագործութան հետևից գնում ա: Հիմա կապացուցվի կամ չի ապացուցվի, հարցի  երկրորդ կողմն ա»:

Նախ ակնհայտ է, որ գործ ունենք նախևառաջ իրավապահ համակարգի հեղինակության անկման հետ, ինչի պատճառով այդ համակարգի կողմից իրականացվող մի շարք քայլեր ընկալվում են որպես իշխանական պատվեր, և եթե նույնիսկ այս կամ այն գործն իսկապես ապաքաղաքական է, ապա հանրության շրջանում դրա ընկալումը լինում է այնպիսին, ինչպիսին է՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով, որոնցից ամենաէականն այն է, որ Նիկոլի օրոք իրավապահ համակարգը դարձել է ընդդիմության կամ իշխանություններին ոչ հաճելի տարրերին իրենց տեղը ցույց տալու միջոց, իսկ կոնկրետ Գյումրիում տեղի ունեցածի պարագայում չտեսնել քաղաքական ենթատեքստ կարող է միայն մերօրյա իրականությանն անծանոթ մեկը, իսկ այդպիսիք, բնականաբար, Հայաստանում չկան:

«Խոզը» հայտարարում է, թե մի բան է գործ հարուցելը, մեկ այլ բան՝ ապացուցել-չապացուցելը: Իրականում այդ ապացուցել-չապացուցելն է հենց, որ կախված է Նիկոլի քաղաքական կամքից. պետք է՝ կապացուցեն, պետք չէ՝ «կջրեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել