«Հայաստան» համահայկական հինադրամը նոյեմբերի 28-ին պատրստվում է անցկացնել հերթական հեռուստամարաթոնը: Դրա ղեկավար Արշամյան Հայկակը, որ Հակոբյան Աննայի մարդն է, ԶԼՄ-ներից մեկում հյուրընկալվելով, գեղագիտորեն նկարագրել է այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել այն դեպքում, եթե դրամահավաքը հաջողությամբ պսակցվի:

Բայց արդյոք կարելի՞ է հավատալ ՔՊ-ի դրածոյի խստումնալից հայտարարություններին՝ հաշվի առնելով հատկապես 44-օրյա պատերազմի դառը փորձը. մինչև այսօր այդպս էլ պարզ չդարձավ՝ ինչպես վատնվեցին այն տասնյակ միլիոնավոր դոլարները, որոնք աշխարհով մեկ հավաքել էին հայերը՝ ռազմաճակատ օգնություն ուղարկելու:

Նիկոլի օրոք այս հիմնադրամը վերածվել է Աննայի յուրատեսակ «կաշելյոկի», ինչը նշանակում է, որ դրա հանդեպ վստահությունը Սփյուռքում ոչ միայն իջել է զրոյական մակարդակի, այլև հակակրանք է առաջացել՝միախառնված տարբեր զգացողություններով: Չկա ոչ մի երաշխիք, որ հավաքված միջոցները չեն օգտագործվի՝ Աննայի համար ասենք հերթական 80000 դոլարանոց նոր «սումչկա» գնելու կամ ասենք «Ասկյար Հրաչիկի» համար էլիտար կայֆերով հարուստ տուրիստական որևիցե փաթեթ ձեռք բերելու…

Բայց ամենամեծ ցավն այն է, որ նման եղանակով ու այս կարգի մարդկանց ձեռքով փոշիացվում է հայ ժողովրդի ներուժն ու միասնությունը, ինչը միմիայն բխում է Իլհամի ու Հայաստանում ծվարած էրդողանապաշտ իշխանական տարրերի շահերից, որոնց համար Էրդողանի գիրքը Սահմանադրությունից էլ թանկ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել