Անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ արտահանվող գյուղմթերքի ու դրա հետ կապված արգելքների ու խոչընդոտների թեմային՝ գլխի քառակուսի ձև ունեցող ՔՊ-ական Պապոյան Գևորը,որ Էկոնոմիկայի նախարար է աշխատում, հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում երկրի ինքիշխանությունը փոխարինել ծիրանով՝ վստահեցնելով, որ չեն խնդրելու ռոսներին, «վիզ չեն ծռելու». եթե անորակ է ապրանքը, ապա թող դառնա որակյալ:
Հայաստանի ինքնիշխանությունը թուրքերի ոտքերի տակ փռած ուժի ներկայացուցչի խոսքերը կարող են առաջին հայացքից թվալ խրոխտ, ուժեղ տղայի հայտարարություն, բայց բավական է վերադառնալ իրականություն, որպեսզի պարզ դառնա, որ գործ ունենք հերթական դեմագոգիայի հետ:
Որպեսզի Գևորի հայտարարությունն որևիցե առումով տրամաբանված լինի, Հայաստանը պետք է տնտեսություն ու գյուղատնտեսություն ունենա, մինչդեռ չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, իսկ Հայաստանում արտադրվող ապրանքների որակն այդպես էլ մնում է ցածր՝ ենթակա լավագույն դեպքում ԵԱՏՄ տարածքում վաճառքի: Եթե գևորները սեփական ինքիշխանոթյունը արժևորող լինեին, ապա այս տարիներին կստեղծեին այնպիսի տնտեսություն, այնպիսի չափանիշներ կսահմանեին ու այնպիսի վերահսկողություն, որ որևէ մեկին պնդրելու կարիք չէր լինի, դեռ մի բան էլօտարնեը մեզ կխնդրեին: Բայց ոչինչ չի արվել, քանի որ ներդրում չի եկել երկիր, ոչ մի լուրջ գործարար հայկական տնտեսությամբ հետաքրքրված չէ, ընդհակառակը՝ կապիտալը դուրս է հոսում, ՊԵԿ-ն էլ տեռոր է անում՝փորձելով հակոբան Աննայի համար թանկարժեք «Lexus»-ի փող «քերել»:
Բայց մի՞թե Գևորը չի հասկանում, որ եթե ռուսները շատ ցանկանան, ապա կարող են Հայաստանի «օդերը փակել», ինչի հետևանքով տեղի կունենա սոցիալական վիճակի վատթարացում, որն էլ կբերի դժգոհությունների՝ հանրության շրջանում՝ հանգեցնելով Նիկոլի վախճանին:
Շատ լավ հասկանում է, ուղղակի տեսախցիկների առաջ ինքն իրեն մաչո է երևակայում՝ հայտնվելով ծիծաղելի իրավիճակում: