Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 6-ին Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պատվիրակությունները։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Հանդիպումն իրականացվել է «Վստահության բարձրացման  միջոցառումների 2024-ի իրականացման ծրագրի» շրջանակներում։

Նշվել է, որ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել 2024-ին նախանշված և 2025-ի համար ծրագրվող գործողությունների կյանքի կոչման հարցում։

Ընդգծվել է, որ հանդիպումն անցկացվել է դրական մթնոլորտում, իսկ հաջորդը տեղի է ունենալու Հունաստանում։

Նշենք, որ պատվիրակությունների մեջ եղել են դեսպաններ, բարձրաստիճան զինվորականներ, և  քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել