«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Այն, որ վերջինս պատրաստվում է ազատվել պաշտոնից, «Փաստը» տեղեկացրել էր դեռևս ապրիլին: Մեր ունեցած տեղեկություններով, այն ժամանակ, ինչպես ասում են՝ վերջին պահին, Հայրապետյանին հորդորել են սպասել: Եվ ահա, կես տարի անց, փաստորեն, եկել է ժամանակը:
Ժամանակին մենք նաև տեղեկացրել էինք, որ այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիել յանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»: Երեկ կառավարության մեր աղբյուրները վերահաստատեցին տեղեկությունները, որ հենց նա էլ նշանակվելու է:
Ի դեպ, ինչպես առիթ ունեցել ենք նշել, վերջինս ՍԱՏՄ ղեկավար դառնալու ցանկություն է ունեցել դեռևս 2022 թվականին, երբ ակտիվորեն աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը չի հաստատել: Այժմ արդեն, կարծես, իրավիճակ է փոխվել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: