Tert.am-ը գրում է․
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն իր առաջին նախագահական ժամկետի, նոր վարչակազմի օրոք իր երեխաներին չի նշանակի պաշտոններում, քանի որ այդ փորձը չափազանց ցավոտ է եղել ընտանիքի համար։
«ՌԻԱ Նովոստին»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը:
«Թրամփը հայտարարել է, որ իր երեխաներին չի ընդգրկելու նոր վարչակազմում, ի տարբերություն իր պաշտոնավարման առաջին ժամկետի, երբ նրա դուստր Իվանկա Թրամփը և փեսա Ջարեդ Քուշները առանցքային խորհրդականներ էին»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/11/06/usa/4204689
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել