Ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ Թրամփին Նիկոլն է շնորհավորել՝ հայտնելով՝ անհամբեր սպասում է նրա հետ աշխատելուն՝ կառուցելու հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա:
Թրամփի հաղթանակը, որ շատերի համար դարձել է անակնկալ, ուրախալի իրադարձություն չի կարող համարվել հատկապես ՔՊ-ի համար. Թրամփը լիբերալների կողմից ընկալվում է որպես թշնամի, իսկ հայտնի է, որ ՔՊ-ն հովանավորվում է հենց այդ շրջամակների կողմից: Սա նշանակում է, որ Թրամփի ու Նիկոլի երկխոսությունը դժվար թե ստացվի՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Թրամփի համար Նիկոլ, ըստ էության, գոյություն էլ չունի:
Ամերիկան լուրջ երկիր է, ինչը նշանակում է, որ գլոբալ իմաստով նախագահի անձը շատ մեծ նշանակություն ունենալ չի կարող. շահերը մնում են նույնը, փոխվում են դրանց սպասարկման բանաձևերն ու մոտեցումները: Ցավալի է, բայց՝ փաստ, սակայն «ամերիկամետի» համարում ունեցող ՔՊ-ն այսքան ժամանակ չի կարողացել հստակեցնել Հայաստան-ԱՄՆ փոխշահավետ որևիցե օրակարգ. Նիկոլն ունի ոչ վստահելի գործընկերոջ, իսկ ավելի ճիշտ ծակ ռեզինի իմիջ, որին որոշ դրվագներում կամ իրավիճակներում օգագործելուց հետո (հիմնականում ՌԴ-ի դեմ ու ի շահ թուրքերի են Նիկոլին «տաշում») սովորաբար դեն են շպրտում: Թրամփը թերևս հենց դա էլ անելու, իսկ Նիկոլի շնորհավորական տեքստերը ՔՊ-ին չեն փրկելու:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել