Առաջին ատյանի դատարանը երկարացրել  է քրեական հեղինակություն համարվող Արա Բանդուրյանի որդու՝ Լյովա Բանդուրյանի եւ գործով անցնող Միսաք Փաշիկյանի կալանքի ժամկետը 3 ամսով։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասել են Գլխավոր դատախազությունից։

Տեղեկացանք՝ քրեական գործը հաստատելուց հետո հսկող դատախազն այն ուղարկել է դատարան։ Այս քրգործը քննվելու է Գեղարքունիքի մարզի դատարանում՝ Կարեն Հակոբյանի նախագահությամբ․ տեղի են ունեցել դեռեւս նախնական դատական նիստեր։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում․ վիճաբանություն էր եղել, հչել էին կրակոցներ, որի հետեւանքով մահացել էր Սեւան համայնքի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը։ Մեղադրյալի կարգավիճակում են Արա Բանդուրյանը եւ Միսաք Փաշիկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել